Պաշտոնական Անկարան քննադատել է Թուրքիայում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի զեկույցը

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննադատում է մայիսի 14-ին երկրում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը։ Ըստ Անկարայի՝ զեկույցը չի համապատասխանում քվեարկության գործընթացի անկախ և անաչառ մոնիտորինգի սկզբունքներին։ «Զեկույցում առկա մի շարք քաղաքական և մեղադրական հայտարարություններ, որոնք դուրս են գալիս ընտրական գործընթացից և չեն համապատասխանում անկախ և անաչառ մոնիտորինգի սկզբունքներին, ցավալի են», – ասվում  է ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է, որ «քաղաքական դրդապատճառներով և կողմնակալ մեկնաբանությունները կարող են խաթարել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների վստահությունը»։

Հայտարարությունում նշվում է, որ ընտրություններին ընդհանուր առմամբ հետևել է 489 միջազգային դիտորդ։ «Իրենց զեկույցներում  դիտորդները ընդգծել են, որ ընտրություններն անցել են ազատ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան և օրինակելի բարձր մասնակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ գործող նախագահը և իշխող կուսակցությունները օգտվել են չարդարացված առավելությունից:  Հավաքների, միավորումների և արտահայտվելու հիմնարար ազատությունների շարունակական սահմանափակումները խոչընդոտել են որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների և կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների մասնակցությանը։

 

Էմմա Չոբանյան