Դատարան է ուղարկվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երկու անդամների վերաբերյալ վարույթը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի դրսևորման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հանդիսանալով, այսպես կոչված, «զոն նայող», և քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում, այսպես կոչված, «կարգուկանոն» պահելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող տարբեր անձանց, ինչպես նաև մասնավոր հարցերին առնչվող վեճերը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով, այսպես կոչված, «օբշակի» միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, արգելված տեխնիկական միջոցների, մասնավորապես՝ բջջային հեռախոսների՝ ապօրինի քրեակատարողական հիմնարկ ներկրելու եղանակները, դրանց բաշխումը, դրանք շահագործող անձանց ցանկը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոններ խախտած անձին քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով այդ անձի վերաբերյալ տեղեկություններ պարզելու, համապատասխան վերաբերմունքի արժանացնելու համար անձանց տվել հանձնարարություններ։

Բացի այդ, վերջինս հրահանգել է չհամագործակցել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ՝ զգուշացնելով որևէ կալանավորի կամ դատապարտյալի կողմից աշխատակիցներին տեղեկություն հայտնելու դեպքում «պատժել», քրեակատարողական հիմնարկ նոր տեղափոխված կալանավորներին և դատապարտյալներին սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների բացատրման գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տվել է առաջադրանքներ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, դատապարտյալի խնդրանքով, ստանձնել և լուծում է տվել քրեակատարողական հիմնարկի մի շարք դատապարտյալների միջև տարաձայնության պատճառով առաջացած մասնավոր վեճը:

Իրենց հերթին, տարբեր անձինք, ստանալով վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Քննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ դատապարտյալը ՔԿ հիմնարկում պահվող մեկ այլ դատապարտյալից տեղեկություն է ստացել և նրա հետ քննարկել վերջինիս ազգականի վերաբերյալ դատական գործով ամբաստանյալ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մ․Փ․-ի դեմ ցուցմունք տված, նույն հիմնարկ տեղափոխված և այդ պահին խցում գտնվող անձի չընդունված վարքագծի վերաբերյալ և վերջինիս քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով նրա խցակիցներին տվել հրահանգներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերին։ Եվս երկու դատապարտյալի մեղադրանք է նրկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: