Աֆրիկյան առաջնորդների առաքելություն կմեկնի Մոսկվա և Կիև՝ խաղաղության ծրագիրը քննարկելու

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են հյուրընկալել աֆրիկյան առաջնորդների առաքելությունը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հնարավոր խաղաղության ծրագիրը: Նման որոշում է կայացվել Ռամաֆոսայի՝ Ուկրաինայի և ՌԴ-ի նախագահների հետ հեռախոսազրույցների արդյունքում, գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

«Իմ բանակցությունները երկու առաջնորդների հետ ցույց են տվել, որ երկուսն էլ պատրաստ են ընդունել աֆրիկացի առաջնորդներին և քննարկել, թե ինչպես վերջ տալ այս հակամարտությանը։ Սա կհաջողվի՞, թե՞ ոչ, կախված կլինի այն քննարկումներից, որոնք կանցկացվեն»,- ասել է ՀԱՀ նախագահը։

Նա նշել է, որ խաղաղության ծրագրին աջակցել են Սենեգալի, Ուգանդայի և Եգիպտոսի առաջնորդները։

Նախաձեռնության մասին նաև տեղեկացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի իշխանությունները։ Ռամաֆոսայի խոսքով՝ նրանք զգուշավոր աջակցություն են հայտնել ծրագրին։

Մոսկվան ու Կիևը դեռևս որևէ կերպ չեն մենկաբանել այս հայտարարությունները։

Էմմա Չոբանյան