Բաքու-Թել Ավիվ ինտենսիվ շփումները շարունակվում են․ Իսրայելի նախագահը մայիսի վերջին Ադրբեջան կայցելի

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իսրայելի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ինտենսիվ փոխայցելությունները շարունակվում են։ Մասնավորապես, մայիսի վերջին Բաքու է այցելելու Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգը, հայտնել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխտար Մամեդովը։

«Իսրայելի նախագահի պաշտոնական այցը Բաքու նախատեսված է այս ամսվա վերջին»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ Մամեդովի հետ հանդիպմանը Հերցոգը հայտնել էր Ադրբեջան այցելելու մտադրության մասին։

Հավելենք, որ ապրիլի կեսերին էլ բավական ներկայացուցչական կազմով Բաքու էր այցելել Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը, որտեղ հանդիպումներ էր անցկացրել նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։

Մինչ այդ էլ Իսրայել էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, մարտի 29-ին Բայրամովն ու Քոենը պաշտոնապես բացել էին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Էմմա Չոբանյան