Արցախն Ադրբեջանի մա՞ս է ճանաչվում. ԱԳ փոխնախարարի մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Բանակցություններն ընթանում են ԼՂ իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ»,- այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը:
Փոխնախարարը խուսափեց բրյուսելյան բանակցությունների ժամանակ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հարցին հստակ պատասխան տալուց։
Ճշտող հարցին` Բրյուսելում ՀՀ–ի կողմի պատրաստակամությունը` Ադրբեջանի տարածքը ճանաչել 86.6 հազար քառակուսի կմ, դա ներառո՞ւմ ԼՂ–ն, փոխնախարարը պատասխանեց. «Մի՛ պարտադրեք ինձ որևէ պատասխան տալ` այո կամ ոչ»։

Դիտարկմանը`արդյո՞ք Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը չի հակասում Սահմանադրությանը, փոխնախարարը նշեց, որ արդեն ներկայացրել է բանակցությունների տրամաբանությունը, այն է` ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմների ստեղծումը։
Իսկ թե որ երկրները պետք է ապահովեն անհրաժեշտ մեխանիզմների աշխատանքը, Սաֆարյանն ասաց, որ կան բազմաթիվ տարբերակներ, դրանք կարող են լինել ինչպես առանձին երկրներ, այնպես էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը, և դա քննարկման առարկա է։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, Սաֆարյանն ասաց, որ «դրանում ոչ մի նոր բան չկա, մի քանի անգամ արվել է այդ հայտարարությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան՝ Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար  քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։