Ադրբեջանում երկու անձ է կալանավորվել Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին աշխատելու մեղադրանքով

Լուրեր

08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի երկու քաղաքացիների կալանավորման մասին, որոնք «կասկածվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ»։

Մասնավորապես, նշվում է, որ հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է «պետական ​​դավաճանության, Ադրբեջանի դեմ ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ»։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում, ըստ մեղադրանքի, «կատարել Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար որոնք պատրաստել են տեսանյութեր  Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» ու տարածել  Youtube-ի ալիքների միջոցով և այլ սոցցանցերում։ Նշվում է  նաև, որ Ահմեդովը կատարել է այլ գործողություններ ևս՝ պայթյուններով, հրդեհներով և սոցիալապես վտանգավոր այլ հետևանքներով ուղեկցվող գործողություններ պլանավորել։

Ահմեդովի ու Ամիրովի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է պետական դավաճանության, ահաբեկչության կազմակերպման, օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության դեմ կոչեր անելու, իսկ Ամիրովը՝ պետական դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության  դեմ կոչերի մեջ։

Էմմա Չոբանյան