Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից է ձերբակալվել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԴԾ-ն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովին մեղադրանք է առաջադրել «օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության համար»։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 8 տարի ժամկետով։ Շոնովը ձերբակալվել է Վլադիվոստոկում, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կասկածյալին տեղափոխել են Մոսկվայի Լեֆորտովո քննչական մեկուսարան, քննիչները միջնորդել են երեք ամսով կալանավորել նրան։ Ըստ ամենայնի, Ռոբերտ Շոնովի գործը կապված է Սանկտ Պետերբուրգից նկարիչ Դանիիլ Կրինարիի գործի հետ, որը կասկածվում է Ուկրաինայի հետ համագործակցելու մեջ։

Mediazona-ի փոխանցմամբ՝ նրանց քրեական գործի համարները տարբերվում են մեկ նիշով, նրանք մեղադրվում են նույն հոդվածով, միաժամանակ են ստացվել նաև քննչական մեկուսարանում կեցության ժամկետը երկարացնելու միջնորդությունները։

275.1 հոդվածը  գործում է 2022 թվականի հուլիսից: Այս հոդվածով առաջին մեղադրյալը «Համառուսաստանյան սոցիալական միասնություն» ձախ հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավար Պավել Պիշուլինն էր։