ԵՊՀ -ն նշում է հիմնադրման 104-ամյակը․ ռեկտորի ուղերձը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել ԵՊՀ հիմնադրման 104-ամյակի կապակցությամբ։

Ուղերձը՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երևանի պետական համալսարանն այսօր տոնում է հիմնադրման 104-ամյակը։ ԵՊՀ-ն բացառիկ հաստատություն է, որն իր ստեղծման օրվանից եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ 104 տարվա այս ժամանակահատվածը հսկայական ձեռքբերումների պատմություն է, որի համար շատերն են իրենց ներդրումն ու վաստակը ունեցել և արժանի են գնահատանքի։

Համալսարանական համայնքի յուրաքանչյուր անդամի ու մեր գործընկերների արհեստավարժության, ջանքերի ու նիրվածության շնորհիվ ԵՊՀ-ն գիտահետազոտական առաջատար այն կենտրոնն է, որտեղ տեսանելի է առաջնորդությունը, որտեղ յուրաքանչյուրը պատասխանատու է իր ոլորտի զարգացման համար, և որտեղ յուրաքանչյուրը, գիտակցելով համալսարանի դերն ու նշանակությունը, մաս է դառնում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ու զարգացման պահանջները կատարելու գործում։

ԵՊՀ-ում մենք հավատում ենք քրտնաջան աշխատանքի միջոցով գերազանցության հասնելու նպատակին: Մենք շարունակաբար փնտրում ու փորձում ենք նոր ուղիներ՝ զարգացնելու ու ընդլայնելու գիտելիքներն ու մեր ուսանողներին դարձնելու որակյալ ու արհեստավարժ մասնագետներ, որոնք իրենց գործունեությամբ կամրագրեն այն առաջընթացը, որը պետք է ոչ միայն մեր երկրին ու հասարակությանը, այլև աշխարհին։

ԵՊՀ հիմնադրման օրվան նվիրված տոնական միջոցառումները մենք մեկնարկում ենք «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» խորագիրը կրող ցուցահանդեսով, քանի որ մենք վստահ ենք, որ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում, ուստի հասկանալով աշխատաշուկայի արդի միտումները՝ մենք կկարողանանք վերանայել մեր կրթական ծրագրերը ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց։

Եվ այսօր շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, որոնց հետ ակտիվ համագործակցության արդյունքում և որոնց օգնությամբ մենք կարողանում ենք վերահաստատել մեր դիրքը՝ շարունակելով դիտարկվել որպես սովորելու ու աշխատելու գրավիչ վայր և դառնալով երիտասարդների ու աշխատաշուկայի միջև հաղորդակցություն ձևավորող ու ամրապնդող հարթակ։

Երևանի պետական համալսարանը պարզապես բարձրագույն կրթության կենտրոն չէ. այն անսպառ էներգիայի ու ոգեշնչման աղբյուր է՝ մեր ներուժը բացահայտելու և մեծ նպատակներին ու երազանքներին հասնելու համար։

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում նշվում է նաև Ուսանողների և երիտասարդների օրը, որոնք մեր երկրի ներկան ու ապագան են, համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։

Սիրելի՛ երիտասարդներ, հավատացե՛ք, որ մեր աշխարհն ունի ձեր ու ձեր գիտելիքի կարիքը, ուստի վստահե՛ք ձեր ներուժին ու իրականացրե՛ք ձեր երազանքները։

Շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն, նորանոր ձեռքբերումներ ու բեղմնավոր գործունեություն»։