Բաղրամյան 26-ի «աուրան» Արմեն Սարգսյանը չի՞ հավանում․ «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Կարծում ենք՝ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնենք նախագահի աշխատակազմին․․․քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրեն, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու»: Նախագահական մեր աղբյուրներից փորձեցինք ճշտել՝ պատրա՞ստ են տեղափոխվել Բաղրամյան 26, որը, ի դեպ, սովետի օրերին ՀԽՍՀ Գերագույն խորհրդ նախագահի նստավայրն է եղել։ «Երբ շենքը կտրամադրեն, այն ժամանակ էլ այդ մասին կխոսենք, տրամադրման ժամկետների հստակություն դեռ չկա»: Բոլոր դեպքերում, ասել էիք՝ Բաղրամյան 26-ի աուրան Արմեն Սարգսյանը չի հավանում։ «Նախ՝ Արմեն Սարգսյանը Հայաստանում չէ, որպեսզի իր կարծիքն իմանանք, եւ ապա կրկնեմ․երբ շենքը կտրամադրվի, այն ժամանակ էլ կդրսեւորվի մոտեցում»։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա կիրակի օրը՝ հուլիսի 1-ին, երեկ նա «քաղաքավարական հանդիպում» է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։ Ի դեպ, ՀՀ սահմանադրությունում ամրագրված է, որ «նախագահը երկրի գլուխն է», սակայն չի ամրագրված, որ «վարչապետը երկրի ղեկավարն է»․ ինչո՞ւ այդ թեզը չի  ամրագրվել Սահմանադրությունում․ մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ «Իմաստ չուներ, որովհետեւ ինքնին հասկանալի էր»։  Բոլոր դեպքերում խնդրի առնչությամբ տարընթերցում կա։ «Իզուր․ դուք դժվար թե իմանաք, որ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա պետությունների գլուխը համարվում է Անգլիայի թագուհին, բայց նա որեւէ իրավասություն չունի բրիտանական նախկին գաղութ այդ երկրների կյանքում․թագուհու դերակատարությունը խիստ սիմվոլիկ է, իրական ղեկավարները վարչապետներն են»։ 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում: