Կարող է 500 շենք հենց էնպես կանգնի և մարդիկ փողեր կորցնեն․ Պապոյանը՝ կառուցապատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացնելով հարցը՝ նշեց, որ 2022-ին ԿԲ-ի գերխնդիրը եղել է գնաճի զսպումը, ինչի վրա արտաքին միջավայրը մեծ ազդեցություն է ունենում: Աշխարհում թեև այժմ գնաճը նվազման միտում ունի, բայց բարձր մակարդակը դեռ պահպանվում է և վաղ է ասել, որ այդ խնդիրը հաղթահարվել է: ՀՀ-ի համար 2022-ի տնտեսական տարին, ըստ ԿԲ փոխնախագահի, եղել է արտահանման և արտաքին առևտրի պահանջարկի աճի տարի: ԿԲ-ն խստացրել է իր դրամավարկային քաղաքականությունը՝ տոկոսադրույքի որոշումներով, բայց շատ խստացումներ չի արել, քանի որ փոխարժեքով է պայմանավորված եղել արտահանումը և արտաքին առևտուրն ու գնաճը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դրական է գնահատելով ԿԲ-ի հաշվետվությունը՝ առաջարկեց օրենսդրորեն կարգավորել կառուցապատման հետ կապված առկա խնդիրները՝ այս ոլորտում հնարավոր ճգնաժամից խուսափելու համար :

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը խոսել է շինարարության ոլորտի խնդիրներից, կիսվել մտահոգություններով: «Մեզանում առկա է ստանդարտների խնդիր: Այդ հարցը պետք է լուծվի, քանի որ յուրաքանչյուր ստանդարտ իր հետ ռիսկեր է նվազեցնում»,- շեշտել է հանձնաժողովի նախագահը:

«2-3 հարյուր հազար դոլար ունեցող մարդը 2-3 միլիոնանոց շենքում ներդրում է անում. սա շատ վտանգավոր բան է եւ մենք իրավունք չունենք գայթակղվել դրանով»,- հիփոթեքային շուկայի մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը՝ նկատելով, որ նախադեպերն ունեցել ենք, որից ամենացցունը 1990-ականներին էր, երբ տնտեսական ցնցումների արդյունքում 15-16-17 թաղամասերում, միանգամից 500 շենքի շինարարություն կանգնեց եւ հազարավոր մարդիկ գումարներ կորցրեցին:

Մանրամասները՝ տեսանյութում։