Ադրբեջանի ԱԳՆ-ն բրյուսելյան հանդիպումը «օգտակար ու արդյունքի միտված» է գնահատել

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած  Փաշինյան-Ալիևի  եռակողմ բանակցությունների վերաբերյալ՝ հանդիպումը գնահատելով «օգտակար ու արդյունքի միտված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման տեսակետից»։

Ուշագրավ է, որ այս անգամ Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ չի ասվում, որ բանակցություններն ընթացել են բացառապես Ադրբեջանի շահերին համապատասխան, ինչպես նախկինում եղել է։

«Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումն է «պետությունների տարածքային ամբողջականության հարգումը, Հայաստանի կողմից այս համատեքստում միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը»։ Ի դեպ, չի նշվում, արդյոք՞ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Հայտարարում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը փոխադարձ ճանաչման և միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների հարգման հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան