«86.600 կմ²-ն ներառում է նաև Արցախը»․ քարտեզագետներ

Լուրեր

27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
Բոլորը

Բրյուսելում այսօր կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ նախագահ Շառլ Միշեը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է․

«Ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի՝ 29800 կմ² և Ադրբեջանի՝ 86600 կմ² համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։

Ադրբեջանի տարածքը, ըստ Վիքիպեդիայի, կազմում է 86.500 կմ²՝ ԼՂ տարածքը ներառյալ։ Ասել է թե՝ հաստատելով իր հանձնառությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ 89.600 կմ² շրջանակում, Հայաստանը ճանաչո՞ւմ է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այս հարցի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ կառավարության լրատվականից, որտեղից, սակայն, մեզ հորդորեցին դիմել գրավոր հարցմամբ։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 86.600 կմ²-ը ներառում է նաև Արցախը։

«Իհարկե 86.600 կմ² ներառում է նաև Արցախը։ Այդ քարտեզը գծվել է 1940-ականներին, իսկ վերջին հրատարակությունը եղել է 1970-75 թվականներին։ Այս նույն քարտեզների հիման վրա էլ անկախացել են»,- ասաց Գալչյանը։

Քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը ևս Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Շառլ Միշելի հայտարարած թիվը՝ 86,600 կմ² տարածքը, որը վերագրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառում է Արցախը։

«Սա ենթադրում է նաև Արցախի ներառումը։ Առանց Արցախի դա կլիներ 82, 200 կմ², առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքը 4,400 կմ² է»,- ասաց քարտեզագետը։

Նարեկ Կիրակոսյան