«Ջհանգիրյանն ասաց՝ չեն թողնում աշխատեմ, խանգարում են». ոճրագործությունից 24 տարի անց նոր մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Անկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից երկուսի՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության և Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործերով մի քանի տարի է՝ տեղաշարժ չկա։ Օրեր առաջ այս պնդումն Ազգային ժողովում հնչեցրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Վարդապետյանի պատճառաբանմամբ՝ սա պայմանավորված է երկու հանգամանքով․ նախ՝ ինքը գլխավոր դատախազի պաշտոնին ընդամենը 8 ամիս է, իսկ կարևորագույն այս երկու գործերի ծավալն ահռելի է։ Եթե Մարտի 1-ի գործով գլխավոր դատախազը շտապելու խնդիր ունի՝ կապված վաղեմության ժամկետի մոտենալու հետ, ապա Հոկտեմբերի 27-ի գործին Վարդապետյանը խոստացավ անդրադառնալ ավելի ուշ։

Տարեկան հաշվետվությանը նախորդած ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում Վարդապետյանը մանրամասնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործն ի սկզբանե ներառված եղել է իր հաշվետվությունում, սակայն մանրամասները հրապարակելն այս պահին կվնասեր գործի քննությանը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընթացող հարցուպատասխանի ժամանակ ահաբեկչական գործողություն իրականացվեց, ինչի հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ մի քանի ժամով պատանդառվեց։

Մեղադրյալի աթոռին հայտնվեց 7 անձ, արյունալի իրադարձությունից 4 տարի անց դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 6 անձի դատապարտեց ցմահ, իսկ մեկին՝ 14 տարի ժամկետով ազատազրկման։ Տուժող կողմի համար, սակայն, այս արդյունքը գոհացուցիչ չի եղել․ տարիներ շարունակ տարբեր իշխանություններից նրանք պահանջել են գտնել իրական պատասխանատուներին՝ մարդկանց, որոնք հրահանգել են խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին իրականացնել ոճրագործությունը։

Տուժող կողմն այսքան տարի անց կրկին բարձրաձայնում է՝ նրանք պարզապես կատարողներն են եղել, իրական մեղավորներն ազատության մեջ են։ Ավելին, այս պահին Հայաստանի նկատմամբ հակառակորդի սադրանքների ակունքը զոհված պաշտոնյաներից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը դիտարկում է որպես 24 տարի առաջ տեղի ունեցածի շարունակություն։

Շուրջ երկու տասնամյակ անց Անահիտ Բախշյանը մի շարք մանրամասներ է հայտնում բարձրաստիճան ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից։ Դրանցից առանձնացնում է ողբերգական դեպքից 5 ամիս անց այն ժամանակ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպումը։ Սրան հաջորդում է նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը։

Անահիտ Բախշյանի խոսքով՝ այս ամենը շատ փոքր մասն է բացահայտումների։ Հենց դա է նրան ստիպել տասնյակ տարիներ պայքարել, և արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին հասնել գործից անջատված մասի վերաբացման։

Բախշյանին վրդովեցնում է վերաբացված գործի մասով պատասխանատուների անգործությունը։ Թեև նախաքննական գաղտնիքից ելնելով չի կարողանում մանրամասնել գործի հիմքերը, սակայն շեշտում է՝ շուրջ 4 տարին Դատախազության համար բավականին մեծ ժամանակահատված էր գործուն քայլեր ձեռնարկելու համար։

Անահիտ Բախշյանին հիասթափեցրել է նաև Փաշինյանի կողմից հեղափոխական խոստումները չկատարելը։

Իրենց հերթին դժվարություններ են առաջացնում գործով անցնող վկաների, մեղադրյալների և կարևոր դեր խաղացած անձանց՝ ՀՀ-ում չլինելու կամ մահվան հանգամանքները։ Պակաս ուշագրավ չեն նաև ազատազրկված 7 անձանցից 4-ի առեղծվածային մահերը։

Ինչպե՞ս կընթանա վերաբացված գործի քննության ընթացքը ողբերգական իրադարձություններից 24 տարի անց, դեռևս անորոշ է մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան