Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Հովհաննես Բաչկովն (63,5 կգ) ու Նարեկ Մանասյանը (92 կգ):

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնություններում նվաճել է կարիերայի 4-րդ բրոնզե մեդալը: Կիսաեզրափակչում Բաչկովը մենամարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևի հետ և 0:5 հաշվով պարտություն կրել:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն էլ կիսաեզրափակչում զիջել է Իտալիայի ներկայացուցիչ Աբես Ազիզ Մոհիդինին:

Բաչկովն ԱԱ-ի 1/8 եզրափակչում ավելի վաղ 5:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Կագանի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարային: Նարեկ Մանասյանն ավելի վաղ 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պուրիա Ամիրիին, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով կամային հաղթանակ էր տարել իսպանացի Էմանուել Ռեյեսի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ 11 մարզիկով էր մասնակցում աշխարհի առաջնությանը: Հայ մարզիկների մրցելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են տարբեր փուլերում:

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1/16 եզրափակչում 0:4 հաշվով զիջել է Կուբայի ներկայացուցիչ Ալեխանդրո Կլարոյին, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը նույն փուլում նույն հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Ռուսլան Ասլիկյանը 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:

Եվրոպայի փոխչեմպիոն, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել է իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին, սակայն 1/8 եզրափակչում 1:4 հաշվով զիջել է Հորդանանի ներկայացուցչին:

Արթուր Ղազարյանը (60 կգ) 1/16 եզրափակչում նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, սակայն հաջորդ փուլում զիջել է Զամբիայի ներկայացուցչին։

Գուրգեն Մադոյանը (67 կգ) ԱԱ-ի 1/8 եզրափակչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։ Մադոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարել։

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների 1/16 եզրափակչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Քոչի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ արդեն զիջել էր վրացի Գեորգի Կուշիտաշվիլիին:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակչում 0:5 հաշվով պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզիին։