Երևանը կմիանա One Run միջազգային կիսամարաթոնին

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Հունիսի 4-ին Երևանում և ևս 5 երկրի 84 քաղաքում միաժամանակ կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը՝ 4 վազքատարածություններով (21,1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ):

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառման նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանը, One Run միջազգային կիսամարաթոնի ղեկավար Նազարի Կոլոմիեցը, ներկայացուցիչներ ՀՀ առողջապահության նախարարությունից, Ոստիկանությունից և «Արմ Մարաթոն» հիմնադրամից:

Միջազգային One Run կիսամարաթոնը վազքի յուրահատուկ միջոցառում է, որը մեկ օրվա ընթացքում միավորելու է տարբեր երկրների շուրջ 150 հազար վազորդների: Այս տարի կիսամարաթոնն անցկացվելու է Ռուսաստանի, Հայաստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի շուրջ 85 քաղաքում:

6-12 տարեկան մասնակիցները՝ իրենց ծնողների ուղեկցությամբ, կհաղթահարեն 1 կմ, 16 տարեկան և բարձր սիրողական մարզիկները` 5 կմ, իսկ 18 տարեկանից բարձր մարզիկները՝ 10 կմ վազքատարածությունը: Բոլոր այն մասնակիցները, որոնք կցանկանան հաղթահարել կիսամարաթոնը, կվազեն 21,1 կմ: Մասնակիցները կստանան ​​մեդալներ, շապիկներ, վկայականներ և նվերներ գործընկերներից:

Երևանյան կիսամարաթոնն անցկացվելու է քաղաքի կենտրոնական փողոցներում. նախատեսվում է, որ այն կունենա շուրջ 1000 մասնակից: Հայտերի ընդունման և կիսամարաթոնի երթուղու մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն առողջ ապրելակերպի խթանումն ու վազքի մասսայականացումն է բնակչության շրջանում:

Նշենք նաև, որ One Run կիսամարաթոնը 7 տարի շարունակ անցկացվել է միայն Ռուսաստանում և երկու անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես համաժամանակյա մեկնարկով ամենախոշոր կիսամարաթոն: