Մայրաքաղաքի չընտրված «քաղաքապետը»․ ինչպես են փոխվել Երևանում քաղաքապետերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

Վերջին 14 տարում, ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնը դարձել է ընտրովի,   մայրաքաղաքն ունեցել է 5 քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, Կարեն Կարապետյան, Հայկ Մարության և Հրաչյա Սարգսյան։

Ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևան քաղաքը երկու ամիս է՝ քաղաքապետ չունի։ Պաշտոնը ժամանակավոր զբաղեցնում է քաղաքապետի առաջին  տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, իսկ քաղաքի փաստացի կառավարումն իրականացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու սպասվող ընտրություններում իշխող ուժի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ինչպե՞ս են Երևանում փոխվել ընտրված քաղաքապետերը, և արդյո՞ք այդ գործընթացի արդյունքում խաթարվել է ընտրական համակարգի տրամաբանությունը։

2009 թվականին Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ ավագանու ընտրություն։ Հանրապետականի ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը դարձավ առաջին ընտրված քաղաքապետը։ Ավելի քան մեկ տարվա պաշտոնավարումից հետո Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակցին ծեծի ենթարկելու հետևանքով։ Նրան փոխարինեց ավագանու անդամ  Կարեն Կարապետյանը։ Մեկ տարի չանցած, սակայն, նա ևս հեռացավ՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ։

ՀՀԿ-ական ավագանու անդամ Տարոն Մարգարյանը, որը փոխարինեց Կարապետյանին, պաշտոնավարեց մինչև 2018 թվականը։ Հեղափոխությունից հետո «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների մոտ 80 տոկոս վստահությունը, իսկ ցուցակը գլխավորած Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ։

Երեք տարվա պաշտոնավարումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնությունները պատճառ դարձան, որ Մարությանը պաշտոնանկ արվի։ Պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» չաջակցելու համար Փաշինյանի թիմակիցները Մարությանին անվստահություն հայտնեցին և նոր քաղաքապետ ընտրեցին Հրաչյա Սարգսյանին։

Եվ չնայած Սարգսյանի՝ քաղաքապետ նշանակվելու փաստին, այդուհանդերձ, Երևանում գրեթե բոլոր կարևոր իրադարձությունների ընթացքում առաջին պլանում հայտնվեց փոխքաղաքապետ նշանակված ՔՊ-ական Տիգրան Ավինյանը։

Արդյունքում պաշտոնավարման մեկ տարին չլրացած և առանց հստակ պատճառներ նշելու՝ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց՝ այդպիսով քաղաքի փաստացի կառավարումն ընտրություններից մոտ կես տարի առաջ ամբողջությամբ փոխանցելով Տիգրան Ավինյանին։

Մարությանի պաշտոնանկությունից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը լքած Իզաբելլա Աբգարյանը, մինչդեռ, պնդում է՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ընթացքում Ավինյանը հանձնարարություններ է տալիս այնպիսի ոլորտների պատասխանատուների, որոնք իր համակարգման տիրույթում չեն։ Բացի այդ, այս ամիսներին, երբ Լևոն Հովհաննիսյանը համարվում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, թափուր է նաև քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը։

Իզաբելլա Աբգարյանը կարծում է, որ 2018 թվականի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն առհասարակ վաղուց չեն արտահայտում իրական պատկերը, և այժմ երևանցիները, որոնք ընտրել և աջակցում էին Փաշինյանի ղեկավարած ուժին, այլ դիրքորոշում ունեն։ Իսկ քաղաքի կառավարման համատեքստում Տիգրան Ավինյանի գործողությունները, Աբգարյանի համոզմամբ, հակառակ արդյունքը կունենան։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ քննադատությունների հետ, որ Երևանի փաստացի կառավարումը հանձնելով Տիգրան Ավինյանին, որն անգամ ավագանու ցուցակում չի եղել 2018 թվականին, իշխող մեծամասնությունը շրջանցում է օրենքն ու խախտում ընտրական գործընթացի տրամաբանությունը։

Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, երևանցիները չեն ճանաչում։ Factor TV-ի հարցումներից նաև պարզ դարձավ՝ քաղաքացիներից որոշները քաղաքապետ են համարում Տիգրան Ավինյանին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնաննիսյանը շեշտում է՝ քաղաքը փաստացի ղեկավարում է Տիգրան Ավինյանը, և առաջիկա ընտրություններին մարդիկ նաև ստեղծված իրավիճակին իրենց գնահատականը կտան։

Երևանի ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են սեպտեմբերին։ Քաղաքապետի պաշտոնին հավակնող առնվազն տասը թեկնածու կա։ Իսկ մինչ այդ, իշող ուժի ներկայացուցիչը կշարունակի իրականացնել քաղաքի փաստացի կառավարումը՝ ընդգրկված չլինելով ավագանու ցուցակում ու երևանցիների քվեն չունենալով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էլեն Միքայելյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: