ԱՄՆ-ը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բանտում երեք ամիս հացադուլում գտնվող ընդդիմադիր գործչին ու կամայականորեն ձերբակալվածներին

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ, Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Ալիզամին Սալաևն արդեն երեք ամսից ավելի հացադուլում է՝ ի նշան իր ապօրինի կալանավորման։ Նախօրեին էլ Գարադաղի շրջանային դատարանում տեղի է ունեցել Սալաևի դատավարությունը։ Նա կրկին հայտարարել է իր անմեղության մասին՝ հերքելով զոհի վրա դանակով հարձակվելու մեղադրանքը։ Ընդդիմությունը կարծում է, որ Սալաևին առաջադրված մեղադրանքները շինծու են, որպեսզի պատժեն նրան ընդդիմադիր գործունեության համար։

Սալաևի գործով դատավարությանն ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ազատ արձակել նրան։

«Մենք տեղյակ ենք հաղորդումներին, որ Ալիզամին Սալաևը հացադուլ է հայտարարել, մենք շարունակում ենք ուշադիր հետևել նրա գործին: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանքը խթանելուն: Մենք իշխանություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ իր իսկ Սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները»,- ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։

Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ը կրկնում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել բոլոր անձանց, որոնք անարդարցիորեն կամ կամայականորեն ձերբակալվել են իրենց իրավունքների և հիմնարար ազատությունների իրականացման համար»։

Էմմա Չոբանյան