Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
Քաղաքականություն
12.05.2023 | 09:33
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
«Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։