Տարբեր ուղղություններով խփում էին․ Սոթքի դիրքերի ուղղությամբ սադրանքին հայկական ԶՈՒ-ն արժանի հակահարված է հասցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Ժամը 10-ին արդեն խփեցին սարերին, փոշի-դուման դուրս եկավ, ես դուրս եկա ֆռռացի, մտածեցի՝ երկինքն է, Էդ ժամանակ սկսվեց, դադարեց ու առավոտը հինգից սկսվեց»։ Վաղ առավոտից սկսված ադրբեջանական ռազմական սադրանքն այսպես է նկարագրում Սոթքի բնակչուհին։ Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ կրակոցներ և հրետանու աշխատանքի ձայներ դեռ երեկ երեկոյան ժամը 22:00-ից սկսած է լսել, դրանք ինտենսիվ են դարձել լուսաբացին։

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը հրետանային և ականանետային միջոցներ է կիրառել, հայկական ԶՈՒ-ն արժանի հակահարված է տվել։

Ադրբեջանական սադրանքից հետո Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է չորս վիրավորի մասին, ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին։ Վիրավոր հայ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր ամբողջ օրվա ընթացքում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ինտենսիվորեն տեղեկացնում էր սահմանային իրավիճակի մասին։

Ադրբեջանի գործողություններն այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը որակեց սադրիչ՝ ընդգծելով, որ Բաքուն նպատակ ունի զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է այս ամսվա սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Ընդ որում՝ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքը նախորդում է ընդամենը 3 օրից Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երկու հանդիպումներն էլ այս միջադեպից հետո հայկական կողմը չի չեղարկում, իսկ ահա Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտնում է, որ Բաքուն համաձայնություն է տվել միայն բրյուսելյան հանդիպմանը, իսկ հունիսի 1-ին Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ բանակցությունների հետ կապված վերջնական որոշում չունեն։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը ցանկանում է հասնել Սոթքի ոսկու հանքի աշխատանքների դադարեցմանը և հանքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Աբրահամյանի խոսքով՝ չնայած առաջիկայում նախատեսված են բանակցություններ, Ալիևը չի պատրաստվում խաղաղության գնալ։

Իրավիճակի կայունացման մասին տեղեկություններ ՊՆ-ն հրապարակեց օրվա երկրորդ կեսին։ Սակայն Սոթքի բնակիչներից ոմանք անվտանգության նկատառումներով գյուղից ժամանակավորապես հեռացել են։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մինչդեռ, այս տեղեկությունների վերաբերյալ հայտնում է․ «Որևէ բնակիչ, որ գնահատի՝ բնակիչների մեծ մասը դուրս է եկել, դա իրականությանը չի համապատասխանում, ես խոսում եմ Սոթք գյուղից»։

Տեղեկություններ կան նաև, որ այսօր ռազմական ոստիկանությունը փակել է Սոթք գյուղ տանող ճանապարհը՝ թույլ չտալով լրագրողներին աշխատել գյուղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան