Ադրբեջանի նպատակը բանակցությունների բովանդակությունը փոխելն է. Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
Բոլորը

Այսօր ժամը՝ 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը 4 վիրավոր ունի։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը նպատակ ունի փոխել բանակցությունների բովանդակությունը և սադրանքի պատճառը հենց դա է։ Նրա խոսքով՝ այս ամենը սպասելի էր, որովհետև գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմի նպատակը Հայաստանից զիջումներ կորզելն Է։

«Երբ Ադրբեջանը հասկանում է, որ, օրինակ, Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, և Հայաստանի իշխանությոնները պարզ տեքստով դրա մասին հայտարարում են, Ադրբեջանը մտածում է՝ ինչպես կարելի է Հայաստանից ավելին պոկել։ Երբ դու ագրեսիայի հետևանքով հրաժարվում ես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, քո նախընտրական ծրագրերից և փոփոխում այդ ամենը, նշանակում է, որ եթե նոր ագրեսիա լինի, դու այդ դիրքորոշումն էլ փոփոխության կենթարկես․ հենց այդ տրամաբանությամբ էլ Ադրբեջանը շարժվում է»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրում են, որ այսքանով չեն բավարարվելու, և քանի որ ունեն մեկ զոհ, պիտի նրա համար վրեժ լուծեն։ Ուստի բացառել պետք չէ, որ ադրբեջանցիները կգնան նոր գործողությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան