ԵՄ դիտորդները լուրջ գլխացավանք են Ադրբեջանի և ՌԴ-ի համար․այս սադրանքը պայմանավորված գործողություն է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ի՞նչ նպատակով Ադրբեջանը հերթական ռազմական հարձակումը գործեց Հայաստանի վրա, հատկապես, երբ կա բանակցային պրոցես՝ մայիսի 14-ին հանդիպումներ են սպասվում Բրյուսելում, մայիսի 19-ին՝ Մոսկվայում և հունիսի 1-ին՝ Մոլդովայում հնգակողմ հանդիպում՝ Միշել-Ալիև-Փաշինյան-Մակրոն-Շոլց։

Հատկանշական է նաև, որ թե՛ Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի արյունալի սադրանքը, թե՛ այսօր վաղ առավոտյան Սոթքում Բաքվի հարձակումները համընկել են Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ԵՄ դիտորդներից դժգոհություն հայտնելու փաստի հետ։ Բառացիորեն երեկ է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան «հակաարդյունավետ» որակել ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը ՀՀ-ի կողմից։

«Տարակուսանք է առաջացնում ՀՀ ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետության հարցերը ՀԱՊԿ-ից դուրս, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ում կան անհրաժեշտ բոլոր ձևաչափերն ու փոխգործակցության հաստատված խողովակները։ Հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու բովանդակային աշխատանքը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների վերաբերյալ»,- ասել է նա։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ադրբեջանն այս սադրանքով ճնշում է Հայաստանին՝ իր դիրքերը բարելավելով առաջիկա բանակցություններից առաջ․ «Այսինքն՝ սա ուղղված է ՀՀ-ին թուլացնելուն։ ԵՄ դիտորդները լուրջ գլխացավանք են Ադրբեջանի և ՌԴ-ի համար․ այս սադրանքները պայմանավորված գործողություն են, մենք տեսնում ենք, որ Զախարովան ՀԱՊԿ դիտորդների տեղակայում է պնդում»։

Ադրբեջանի ռազմական սադրանքին արձագանքել է պաշտոնական Կրեմլը, բայց ոչ թե դատապարտելով կամ գնահատական տալով Ադրբեջանի սադրանքներին, այլ ասել է, որ ՌԴ-ն կողմերից զուսպ մոտեցում է ակնկալում և կոչ է անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի:

Ինչո՞ւ է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հավասարության նշան դնում Ադրբեջանի հետ և կոչ անում մեզ զսպվել, երբ Ադրբեջանն է ագրեսորը։

«Մենք տեսանք, որ ՌԴ-ն չդատապարտեց Ադրբեջանի սադրանքը, և կոչ արեց կողմերին զսպվել։ Սա տարօրինակ չէ, քանի որ Բաքուն է իր դաշնակիցը, ոչ թե ՀՀ-ն։ Չդատապարտելով Ադրբեջանի այս սադրանքը՝ ՌԴ-ն սիրաշահում է նրան․ սա այն գինն է, որ վճարում է՝ մնալու դիմաց։ Եվ կարող ենք մտածել, որ Ադրբեջանն այս սադրանքին չէր գնա, եթե ՌԴ-ի աջակցությունը չունենար։ Այսօր կոնֆլիկտ մենեջմենթով է զբաղված Կրեմլը»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան