Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն հայտարարել է ընտրարշավից դուրս գալու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, հինգշաբթի հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը և դուրս է գալիս երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարից։ Նրա ելույթը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։

«Ես ուզում եմ, որ ամեն տուն քվեարկի «Հայրենիք» կուսակցության օգտին։ Ես հանում եմ իմ թեկնածությունը նախագահական ընտրություններից, ուրախ եղեք»,- ասել է նա։

Որպես այս որոշման պատճառ՝ Ինջեն անվանել է իր նկատմամբ ոչ համարժեք և չափից ավելի ճնշումը՝ տարբեր սադրանքների, մեղադրանքների և ապատեղեկատվության տեսքով։

Հիշեցնենք՝ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված եմ մայիսի 14-ին։ Նախագահի թեկնածուները չորսն էին, այդ թվում՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։

Տաթև Ֆռանգյան