Աթլետիկայի մարզական միջոցառում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում օրերս անցկացվել է 2023 թվականի առաջին լայնամասշտաբ մարզական միջոցառումը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աթլետիկա մարզաձևից կազմակերպված հանրապետական միջոցառմանը Երևանի և ՀՀ մարզերի 15 հանրակրթական դպրոցների մինչև 15 տարեկան շուրջ 115 սովորող է մասնակցել: Առավել ակտիվ մասնակցություն են գրանցել ՀՀ Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերը:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Ստեփանյանի խոսքով՝ միջոցառումը կրել է «Աթլետիկան բոլորի համար» խորագիրը և անցկացվել է աթլետիկական 4 ձևերից՝ 50 մետր վազք, գնդակի նետում, հեռացատկ և էստաֆետա:

«Առաջնության անցկացման համար ներգրավել էինք նաև 19 կամավոր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և հատուկ մանկավարժներ՝ շուրջ 25 հոգի: Երեխաներին ապահովել էինք մարզահագուստով, սննդով և ճանապարհածախսով»,- ասել է Արտակ Ստեփանյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ հունիսի 9-26-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության պատվիրակությունը Բեռլինում կմասնակցի աշխարհի հատուկ օլիմպիադաների ամառային խաղերին, որն անցկացվում է 4 տարին մեկ: Հայաստանը կներկայացնի 4 մարզիկ՝ աթլետներ Աննա Դավթյանը, Գևորգ Մանուկյանը և լողորդներ Տիգրան Գևորգյանն ու Ռոբերտ Պետրոսյանը:

Նշենք նաև, որ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն այս տարի ևս երկու հանրապետական միջոցառում է նախատեսում՝ ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից, որոնք կանցկացվեն աշնանը:

Մասնակից երեխաների ընտրությունը կատարում է հասարակական կազմակերպության խորհուրդը՝ համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ՝ հաշվի առնելով ՀՀ-ում իրականացվող համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության պահանջները: