Թուրքիան ՀՀ-ի հետ պայմանավորվածությունների չեղարկման մասին չի խոսել. մանրամասներ գործընթացից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին առաջացրել է որոշակի դժվարություն․ առանց փակագծեր բացելու՝ հայտարարում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որը վերջին օրերին Անկարայում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին։

Թե ինչ դժվարությունների մասին է խոսքը, հայկական կողմից չեն պարզաբանում։ Այն, որ արձանի տեղադրումն անդրադարձ կունենա հարաբերությունների կարգավորման վրա, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է հայտարարում։ Հուշարձանի բացումից հետո Անկարան հայկական կողմի համար նախ փակեց օդային տարածքը, ապա Չավուշօղլուն սպառնաց՝ եթե արձանը չհանվի, կլինեն պատասխան քայլեր, ինչի մասին,  թուրք դիվանագետի խոսքով, իրենց հատուկ ներկայացուցիչը մեսիջներ է փոխանցել հայկական կողմին։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մինչ այս պահը թեմային որևէ անդրադարձ չի կատարել։ Երեկ «Հաղթանակ» զբոսայգում նա հրաժարվեց պատասխանել նաև լրագրողների հարցերին։

Հնարավո՞ր է՝ Թուրքիան չեղարկի դեռ անցած տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ որոնց՝ ամռան սկզբին հայ-թուրքական սահմանը պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ թուրքական կողմը մինչ այս պահը երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկելու մասին Երևանին որևէ տեղեկություն չի փոխանցել։ Ու թեև թուրքական կողմը հրապարակային պահանջում է հեռացնել արձանը, Անկարայից վերադարձած հայկական պատվիրակության անդամները նշում են՝ այնտեղ հարցը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների ղեկավարները, սակայն արձանը հեռացնելու պահանջ չի ներկայացվել։

Քաղաքապետարանից հայտնում են, որ հայկական կողմը արձանն ապամոնտաժելու մտադրություն չունի։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ երեկ հայտարարեց՝ արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվել։ Չնայած այս հայտարարություններին՝ արձանի տեղադրումը ողջունող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում արձանի ապամոնտաժման հեռանկարը։

Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Դրանց հաստատման ուղղությամբ կողմերը քննարկումներ սկսեցին միայն արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Ու թեև խոսվում է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, միևնույն է, անգամ իշխանական պատգամավորներն են ընդունում՝ թուրքական կողմի իրական դիրքորոշումն այլ է։

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի վարչապետը հայտարարում էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ՀՀ-Թուրքիա սահմանն իսկապես կբացվի ու հիմք կստեղծի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան