Դպրոցները պետք է դառնան բաց ուսումնական միջավայր. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդես գալով «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում՝ նախարարն անդրադարձել է կրթության կազմակերպման գործում առաջնորդության խնդրին:

«Կրթության հիմքում ընկած են սովորողների առաջնորդական կարողությունների ուսուցումն ու կատարելագործումը՝ որպես քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից մեկը: Մենք գտնվում ենք ուսումնական ծրագրերի բարեփոխումների գործընթացում. գրեթե երկու ուսումնական տարի փորձարկելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ տեսնում ենք, որ արտադասարանական գործունեությունը, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական բաղադրիչ ունեցող նախագծերը, աճել են ավելի քան 100 տոկոսով՝ համեմատած նախափորձարկման ժամանակահատվածի հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաներն ավելի ու ավելի են սովորում դպրոցից դուրս, և պետք է դպրոցները բաց ուսումնական միջավայր դարձնենք, որպեսզի դրանք ոչ թե մրցեն երեխայի կրթության այլ ձևերի հետ, այլ լրացնեն միմյանց»,- իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ ՀՀ դպրոցներում ներդրվում է կրեդիտային համակարգ, որը թույլ կտա դպրոցներում ստացած կրեդիտները դիտարկել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության համար:

Որպես արտաուսումնական ծրագրերի հաջողված օրինակներ՝ նա խոսել է «Թումո» կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության կարողությունների զարգացման, ուսուցիչների մասնագիտական ազատության և տնօրենների գործունեության արդյունավետության մասին: Նա նաև շեշտել է, որ, կրթական համակարգին անհրաժեշտ են այնպիսի ուսուցիչներ և տնօրեններ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ:

«Սա նշանակում է, առաջին հերթին, վստահություն ստեղծել կրթության հիմնական դերակատարների նկատմամբ՝ նրանց մանկավարժական ինքնավարություն տալով՝ իրականացնելու այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են համարում արդյունքների հասնելու համար: Ինքնավար դպրոցները և ազատ ուսուցիչները պարտադիր անհրաժեշտություն են ստեղծագործական ուսումնական միջավայր ստեղծելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ այս համատեքստում ներկայացնելով ՀՀ հանրակրթական ոլորտի փոփոխությունների հիմնական ուղղությունները:

Ամփոփելով ելույթը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կրթության ոլորտում առաջնորդ լինել՝ նշանակում է երբեք չդադարել ինքնակրթվել. «Որպեսզի մեր երեխաները ավելի լավ կրթություն ստանան, մեզ պետք են ավելի լավ աշխարհ, ավելի լավ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»,- եզրափակել է նա:

Նշենք, որ կրթության համաշխարհային համաժողովն անցկացվում էր «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո, որին մասնակցել են ավելի քան 118 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 պատվիրակ ամբողջ աշխարհից:

Համաժողովի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ: Նրանք հանդիպել են Լոնդոնի համալսարանի, Լոնդոնի արվեստի համալսարանի, Վեստմինստերի քոլեջի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել բրիտանական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերին և ենթակառուցվածքներին:

Լոնդոն այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը հանդիպում են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։

Նախարարն այցելել է նաև Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը: