Ալիևը հայտարարել է, որ 2023թ․ բյուջեում պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացվելու են

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս ավելացնելու են պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Բանակի կառուցման հարցում մենք միշտ աշխատել ենք համակարգային ու շարունակելու ենք այդ աշխատանքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, գնում ենք առաջ։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ են արվելու, նշանակալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակների համար։ Ինչո՞ւ, որովհետև մենք միշտ պատրաստ պետք է լինենք։ Վտանգներն ու սպառնալիքներն աճում են, մենք պետք է պատրաստ լինենք հաղթահարել ցանկացած սպառնալիք»,- հայտարարել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ֆինանսավորումն ավելացրել էին 4,6 տոկոսով՝ հասցնելով 5 մլրդ 320,1 մլն մանաթի (ներկա փոխարժեքով՝ 3 մլրդ 129,5 մլն դոլար)։

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգության՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։

Էմմա Չոբանյան