Չինաստանն ու Գերմանիան կտրուկ դիտողություններով են փոխանակել. Պեկինը նախազգուշացրել է ԵՄ-ին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չինաստանն ու Գերմանիան Ուկրաինայի վերաբերյալ կտրուկ դիտողություններով են փոխանակվել։ Պեկինը նախազգուշացրել է ԵՄ-ին չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ կապված, իսկ Բեռլինն իր հերթին հայտարարել է, որ «չեզոքությունը» հակամարտությունում նշանակում է լինել Ռուսաստանի կողմը, գրում է VOA-ն:

Վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները՝ Ցին Գանը և Աննալենա Բերբոքը, բազմիցս են բախվել միջազգային թատերաբեմում համաշխարհային տերությունների պատասխանատվության հարցում:

Ցին Գանը նախազգուշացրել է ԵՄ-ին Ռուսաստանի հետ կապված չինական ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելուց՝ ասելով, որ Պեկինը միջոցներ կձեռնարկի իր շահերը պաշտպանելու համար։

Մեկնաբանելով չինական ութ ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ-ում քննարկումները՝ նա հայտարարել է, որ եթե սահմանափակող միջոցներ ձեռնարկվեն, «Չինաստանը նույնպես անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ չինական ընկերությունների օրինական շահերը պաշտպանելու համար»։

Հավելենք, որ այս ԵՄ դեսպանները կհանդիպեն, որպեսզի սկսեն քննարկել Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների պատճառով պատժամիջոցների 11-րդ փաթեթի քննարկումները:

Տաթև Ֆռանգյան