«Ազով» գնդի հիմնադիրը հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Բախմուտի մոտ ռուսական երկու վաշտի ջախջախման մասին

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի Բախմուտի մերձակայքում ջախջախել են ՌԴ ցամաքային զորքերի 72-րդ բրիգադի ստորաբաժանումները։ Այս մասին հայտարարել է «Ազով» գնդի հիմնադիր, «Ազգային կորպուս» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բիլեցկին, գրում է Meduza-ն։

«Ուկրաինայի զինված ուժերի երրորդ առանձին գրոհային բրիգադի հարձակողական գործողությունների արդյունքում ՌԴ 72-րդ բրիգադի ստորաբաժանումները ջախջախվել են։ Փաստացիորեն այս բրիգադի 6-րդ և 8-րդ վաշտերն ամբողջությամբ ոչնչացվել են»,- ասել է Բիլեցկին Telegram-ում հրապարակված տեսանյութում:

Նա, սակայն, իր խոսքերը հաստատող ապացույցներ չի ներկայացրել։ Բիլեցկիի խոսքով՝ «կոտրվել է բրիգադի հետախուզությունը, ոչնչացվել է զգալի թվով զրահատեխնիկա, զգալի թվով գերիներ են գերեվարվել»։ Բացի այդ, նա պնդում է, որ «Վագներ» ռազմականացված խմբավորումը նույնպես մեծ կորուստներ է կրել։

Բիլեցկին նշել է, որ հարձակողական գործողություններ են իրականացվել 3 կիլոմետր լայնությամբ և 2,6 կիլոմետր խորությամբ։ Այժմ, ըստ նրա, այս տարածքն ազատագրվել է ռուսական ուժերից։

Ուկրաինայի Զինված ուժերի 3-րդ գրոհային բրիգադը սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել, որը, բրիգադի պնդմամբ, նկարահանվել է Ռուսաստանի Դաշնության 72-րդ բրիգադի հետ մարտում։ Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի զինվորներ փախչում զրահատեխնիկայից։ Ուկրաինայի զինված ուժերի գրոհային բրիգադը պնդում է, որ հինգ մարդ գերի է ընկել։

Ավելի վաղ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության 72-րդ բրիգադը մայիսի 9-ին փախել է Բախմուտի ռազմավարական դիրքից։

«Բոլորը փախան և մերկացրին ճակատը՝ գրեթե երկու կիլոմետր լայնությամբ և 500 մետր խորությամբ: Լավ է, որ մենք ինչ-որ կերպ արգելափակեցինք այն»,- ասել է Պրիգոժինը տեսաուղերձում:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել այս լուրերը։