Թրամփին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգության մեջ․ նա 5 մլն դոլարի փոխհատուցում պետք է վճարի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երդվյալ ատենակալները երեքշաբթի օրը վճիռ են կայացրել Դոնալդ Թրամփի գործով՝ նրան մեղավոր ճանաչելով 1990-ականներին գրող Է. Ջին Քերոլի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ ԱՄՆ նախկին նախագահը պետք է 5 միլիոն դոլարի փոխհատուցում վճարի Քերոլին, փոխանցում է VOA-ն։
ԱՄՆ նախկին նախագահը, որն արդեն պատրաստվում է արշավի 2024-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, կբողոքարկի որոշումը, ասել է նրա խոսնակ Սթիվեն Չյունգը։ Թրամփը ստիպված չի լինի վճարել, քանի դեռ գործը գտնվում է բողոքարկման փուլում։

Մանհեթենի դաշնային դատարանի ինը հոգուց բաղկացած երդվյալ ատենակալները թեև Թրամփից պահանջել են 5 միլիոն դոլարի փոխհատուցում  սեռական ոտնձգության ու զրպարտության համար, սակայն չեն հաստատել բռնաբարության մեղադրանքը:

Ապրիլի 25-ից ընթացող դատավարության ողջ ընթացքում Թրամփը չի ներկայացել դատարան։ Իր «Truth Social» հարթակում հրապարակված գրառման մեջ Թրամփը դատավճիռն անվանել է «խայտառակություն»։ «Ես գաղափար չունեմ, թե ով է այս կինը»,- գրել է նա: