Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է Մոսկվայում ռազմական շքերթից հետո
Քաղաքականություն
09.05.2023 | 17:39Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողացել մասնակցել Կրեմլում կայացած գալա ընթրիքին, հայտնում է EaDaily-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ Բելառուսի նախագահի ինքնազգացողությունը վատացել է Հաղթանակի շքերթից հետո։ Առողջության վատթարացման պատճառով Լուկաշենկոն շտապ հեռացել է Մոսկվայից։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճաշի փոխարեն 68-ամյա Լուկաշենկոյին օդանավակայանում շտապօգնության մեքենան էր սպասում։
Տաթև Ֆռանգյան