Ես հեղափոխությանը չեմ մասնակցել. Արթուր Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, աշխատել եմ, կատարել եմ իմ գործառույթները, ես որևէ մասնակցություն այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը, չեմ ունեցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, որ այսօր ընդդիմադիր դաշտում ակտիվորեն քննարկվում է, թե 2018 թվականին ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, ի վերջո՝ ո՞վ էր բերել:

Վանեցյանի խոսքով, յուրաքանրչյուրը թող իր մեջ ման գա այդ մեղավորին. «Հիմա, գիտեք, արդեն մոդայիկ չէ ասել՝ մենք եղել ենք փողոցում, պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին։ Բա ովքե՞ր էին այդ ժամանակ փողոցում։ Հիմա ում հարցնում ես, ասում է մենք չենք եղել։ Բա ո՞վ է եղել, ո՞ւր են այդ մարդիկ»,- նշեց Վանեցյանը։

«Խորհրդարանն ինձ համար դադարել է լինել այն տեղը, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ:

Հավատացեք, որևէ մեկին, այդ թվում՝ նաև ինձ, մեր հանրությունը, ընդդիմադիր քաղաքացիները մեզ ձայն չեն տվել, որ գնանք և իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր քննարկենք։ Մեզ մանդատ են տվել մի բան համար, որ քշենք այս իշխանություններին։ Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ ընդդիմադիր պատգամավորներ. ինձ համար անընդունելի է և ես համարում եմ, որ խորհրդարանն այլևս այն տեղը չէ, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել», – հավելեց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։