Կարևորը ՌԴ ռազմական մեքենայի ոչնչացումն է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Կիևում

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կիևում գտնվող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել։ Լեյենն Ուկրաինան անվանել է «եվրոպական արժեքների բաբախող սիրտը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այսօր ամենահարմար վայրն է՝ եվրոպական միասնության և խաղաղության օրը նշելու, պատմության դասերը վերաիմաստավորելու և ավելի լավ ապագայի ուղղություն սահմանելու համար։

«Պուտինն ու նրա ռեժիմը ոչնչացրել են այդ գաղափարներն իրենց երկրում և հիմա փորձում են դրանք ոչնչացնել Ուկրաինայում»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ ագրեսորն արդեն իսկ դրամատիկ պարտություն է կրել, իսկ Ուկրաինան, ըստ անհրաժեշտության, կարող է հույս դնել Եվրոպայի օգնության վրա։

Նա վստահեցրել է, որ Եվրոպան ամեն ինչ անում է՝ Պուտինի ռազմական մեքենան և դրա շահառուներին ոչնչացնելու համար։ Դրա հիմնական մեխանիզմներից մեկը, ըստ ֆոն դեր Լեյենի, հակառուսական պատժամիջոցներն են, որոնք է՛լ ավելի են խստանալու։

Խոսելով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի մասին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ դա անելու համար Կիևը պետք է իրականացնի յոթ բարեփոխումներ, որոնք ներկայացրել է Եվրամիությունը՝ որպես երկիրը դաշինք ընդունելու պայման։

Էմմա Չոբանյան