Նիդեռլանդները բանակցություններ է վարում Ուկրաինային F-16-երի մատակարարման շուրջ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Նիդեռլանդները, Դանիան և Մեծ Բրիտանիան բանակցում են Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր մատակարարման շուրջ։ Այս մասին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Բրազիլիա այցի առաջին օրը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այն մասին, որ նման բանակցություններ են ընթանում, անցյալ շաբաթ հայտարարել էր նաև Դանիայի վարչապետ Մատտե Ֆրեդերիկսենը։

Ռյուտեի խոսքով՝ քննարկմանը ներգրավված են նաև Եվրամիության և Վաշինգտոնի որոշ կառույցներ։ Նիդեռլանդների վարչապետը հասկացրել է, որ լավատես է բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ հիշեցնելով, որ հաուբիցների և տանկերի հարցը նույնպես քննարկում էր պահանջում, սակայն արդյունքում համաձայնեցվեց։

Այցի ընթացքում Ռյուտեն մտադիր է տարհամոզել Բրազիլիայի կառավարությանը՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի գլխավորությամբ, որը մինչ այժմ քննադատում էր Արևմուտքին Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։

Մարկ Ռյուտեի խոսքով՝ այս պատերազմում Ուկրաինայի հաջողությունից է կախված ամբողջ Եվրոպայի ապագան։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային այս պայքարում: Եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, իսկ ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա, նա դրանով կանգ չի առնի: Ամստերդամում, Բեռլինում, Փարիզում և ամբողջ Եվրոպայում մարդիկ անհանգստացած են իրենց անվտանգության համար»,- ասել է Ռյուտեն։

Տաթև Ֆռանգյան