Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կալանավորվել է
Քաղաքականություն
09.05.2023 | 16:39Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը կալանավորվել է զինվորականների կողմից։ Այս մասին հայտնել է նրա օգնականը, գրում է Reuters-ը։
Տեղական Geo TV-ն հաղորդում է, որ Խանը բանտարկվել է Իսլամաբադի դատարանի կողմից քննվող կոռուպցիայի գործով։
Reuters-ի աղբյուրն ասել է, որ Խանի՝ Իսլամաբադի բարձր դատարանի դարպասը մտնելուց անմիջապես հետո, նրա հետևից ներս են մտել զինվորական ուժեր ու զրահափոխադրիչներ։ Դարպասը փակվել է զրահամեքենաներով, իսկ Խանին կարճ ժամանակ անց հեռացրել են դատարանի շենքից ուժեղացված անվտանգության պայմաններում։
Էմմա Չոբանյան