Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, բայց ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան, դասալիքների ու օտարերկրյա գործակալների մասին։

«Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։

Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ իշխանության բոլոր թևերը՝ և գործադիր, և օրենսդիր մարմինները՝ ընդ որում և նախկին և ներկա, դա միանշանակ է, որովհետև պետք է ժողովրդին համախմբեիին և միասին մեր պետությունը դնեին ռազմական ռելսերի վրա, այն, որ իրենք պետք է մեր բանակին թիկունք կանգնեին, շարունակական դարձնեին մեր բանակի համալրումը, միանանշանակ է։

Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ է միանշանակ»,- նշեց Օհանյանը։

Նշենք, որ այսօր էլ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային՝ նշել է․ «5-րդ շարասյուն կար ու ենթադրում եմ՝ հիմա էլ կա, բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են 5-րդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով ու ինչի պատճառով պարտվեցինք ու պարտության հանգամանքները ոնց սկսվեցին ու ոնց ավարտվեցին»։

Մանրամասները՝ տեսանյութում։