Գյումրիում ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակի առթիվ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները, 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի հրամանատարները, Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի «Անմար կրակ»-ի մոտ՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակի առթիվ:

Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, երկրորդ համաշխարհային պատերազմն ու այն ժամանակ տարած հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է։

Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։ Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։ Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։

Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթնակը շարունակական է լինելու»։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել շքերթ։