ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի այցելել Եռաբլուր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր մայիսի 9-ն է։ Հայ ժողովուրդն այսօր նշում է Շուշիի ազատագրման 31-ամյակը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը և Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը։

Վաղ առավոտից քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան առաջին, քառօրյա, 44-օրյա պատերազմների և հետպատերազմական իրավիճակում սահմանային մարտերում զոհված տղաների հիշատակին։

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն չեն այցելել ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Factor.am-ն առավոտյան արձանագրել է, որ հայրենիքը պաշտպանելիս անմահացածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ այդ պահի դրությամբ ծաղկեպսակներ չեն տեղադրվել ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի անուններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է՝ մասնակցում է Հայրենական պատերազմի հաղթանակի 78-ամյակի միջոցառումներին, սակայն նրա թիմակիցները ևս չէին եկել «Եռաբլուր»։ Նշենք, որ նրանք մասնակցում էին Մայր Հայաստանի հուշահամալիրում կազմակերպված միջոցառմանը։

Նկատենք, որ ՀՀ քաղաքական իշխանությունը ամենաբարձր մակարդակով այս օրը նախ այցելել է «Եռաբլուր», հետո նոր միայն մասնակցել Հայրենական պատերազմին նվիրված միջոցառումներին։

ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից Factor.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք խորհրդարանի նախագահն այցելելու է «Եռաբլուր», կառույցից հայտնեցին, որ այց նախատեսված չէ։

Նշենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ նախագահ Սասուն  Միքայելյանը՝ ՔՊ-ական մի քանի պատգամավորների հետ։

Նարեկ Կիրակոսյան