Հերոսաբար կռվելու և դատարկաձեռն մնալու գինը․ 1945-ի հաղթանակի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այսօր մայիսի 9-ն է, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում է․ նա մասնակցում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ինչպե՞ս է ընկալվելու Հայաստանի մասնակցությունն այս միջոցառումներին, հատկապես՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, արդյո՞ք Կրեմլն այս փաստը չի օգտագործի իր քարոզչական պայքարում։

Հասարակական, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը վստահ է՝ սա Կրեմլի կողմից հերթական ձիով քայլն է Հայաստանի դիրքերը ժողովրդավար աշխարհում թուլացնելու և Ռուսաստանից կախվածությունն ուժեղացնելու համար։

«Որ կփորձեն ներքին լսարանի համար Նիկոլ Փաշինյանի այցը ներկայացնել որպես դաշնակից պետության աջակցություն՝ ռուս ժողովրդին ցույց տալու համար, որ իրենք մենակ չեն, և թեկուզ աշխարհն իրենց դեմ է, իրենք բարեկամներ ունեն, դա միանշանակ է»,- նշում է նա։

Բացի Փաշինյանից՝ Պուտինը Մոսկվա է հրավիրել նաև ԱՊՀ անդամ մյուս երկրների ղեկավարներին։ Գարեգին Միսկարյանի խոսքով՝ եթե Փաշինյանին հրավիրել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, ապա վարչապետը կարող էր գնալ, ասենք, մայիսի 10-ին, բայց ո՛չ 9-ին։

Հայաստանը հսկայական ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Երկրորդ աշխհարամարտի տարիներին ՀԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել 650 հազար մարդ, ունեցել ենք ավելի քան 300 հազար զոհ։ Արդյո՞ք պատմական այս իրողությունները վերագնահատելու և վերարժևորելու խնդիր չունենք։

«Հայ ժողովրդի մասնակցությունը պարտադրված էր այդ պատերազմում, մենք ատեինք ֆաշիստներին, չատեինք՝ ուրիշ ելք չենք ունեցել, այդ պատերազմին հայ ժողովուրդը շատ մեծ արյուն է տվել»,- ասում է գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանը։

Պատմաբան Տիգրան Զաքարյանն էլ այն համոզմանն է, որ «Հայրենական պատերազմ» կապակցությունը ռուսական պատմագրությունն է հորինել և հաջողությամբ անցկացրել է այդ թեզը, որը կիրառում ենք նաև մենք։

«Չենք կարող մոռանալ, որ ի տարբերություն գրեթե բոլոր այլ հաղթող ազգերի՝ Հայաստանը մեկ քառակուսի մետր հող չստացավ, թեև մեծացան Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը։ Այս առումով պատերազմը մեզ համար կրկնակի ողբերգություն էր»,- իր հերթին նկատում է ռեժիսոր, քաղաքական գործիչ Տիգրան Խզմալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան