Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները չեն մասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին․ որ երկրների ղեկավարներն են ներկա գտնվել

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ միասին ծաղկեպսակ է դրել Մոսկվայի Ալեքսանդրի այգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղթանակի տոնին նախորդող օրը Ռուսաստան են ժամանել ԱՊՀ երկրներից գործընկերները։ ՌԴ նախագահի հետ նրանք դիտել են Կարմիր հրապարակում անցկացվող շքերթը։

Տոնակատարություններին ժամանածների թվում են ԱՊՀ գրեթե բոլոր երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Սերդար Բերդիմուհամեդովն ու Շավքաթ Միրզիյոևը։

Այսպիսով, ԱՊՀ անդամ երկրներից միայն Ադրբեջանի և Մոլդովայի ղեկավարները չեն ժամանել Մոսկվա։

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ Պուտինը տոնակատարություններին մասնակցելու հրավեր է ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր պետությունների ղեկավարներին։

Տաթև Ֆռանգյան