ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է հայտնել գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներին տուժող ճանաչելու հարցի վերաբերյալ

Լուրեր

14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու փորձի ժամանակ հանդիպում են իրավական խոչընդոտների, այն է՝ քրեական վարույթով տուժող չեն ճանաչվում գործող իրավակարգավորումների համատեքստում։ Խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ հաշվի առնելով քրեական վարույթով տուժով ճանաչելու հարցի վերաբերյալ զինծառայողների ծնողներից շարունակ ստացվող դիմումները, հարցի զգայունությունը և կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ Պաշտպանը որոշում է կայացրել հրապարակել նշված հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումը:

  • Պաշտպանը դիրքորոշումը ներկայացրել է ինչպես սահմանադրական, այնպես էլ միջազգային իրավակարգավորումների լույսի ներքո, կատարվել են միջազգային չափորոշիչների և դատական նախադեպերի ուսումնասիրություններ:
  • Այդ համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետության ուղիղ պարտավորությունն է երաշխավորել դատավարության գործընթացում տուժողի (տուժողի իրավահաջորդի) բավարար ներգրավվածությունը, արդյունավետ պաշտպանության համար օրենսդրական և վարչական կառուցակարգերի ապահովումը և այլն։
  • Պաշտպանն ընդգծում է, որ օրենսդրական որևէ կարգավորում չի կարող կիրառվել և մեկնաբանվել այնպիսի եղանակով, որը կհանգեցնի անձի հիմնարար իրավունքների խախտման: Այդ սկզբունքը վերաբերելի է նաև այն իրավիճակներին, երբ գործ ունենք օրենսդրական թերի կարգավորումների կամ համապատասխան կարգավորումների բացակայության հետ:
  • Հարցին վերաբերելի միջազգային չափանիշները վկայում են, որ համապատասխան օրենսդրությունը պետք է մեկնաբանվի այն տրամաբանությամբ, որ անհայտ կորած զինծառայողների ծնողները հնարավորություն ունենան իրենց զավակների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով ներգրավվելու որպես տուժող:
  • Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկություններն ավելի վաղ ուղարկվել են իրավասու գերատեսչություններին:
  • Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումն ամբողջությամբ՝ այստեղ: