ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Թուրքիայում ամառային հանգիստը անցկացնելուց:  Հրապարակված զգուշացման մեջ ասվում է, որ վտանգավոր են հատկապես Թուրքիայի հարավարևելյան սահմանների մոտ գտնվող շրջանները. փոխանցում է ermenihaber-ը:

«Ահաբեկչության  վտանգի պատճառով մի այցելեք  Թուրքիայի հարավարևելքում գտնվող  Հաթայ, Քիլիս, Գազիանթեփ, Շըրնաք, Դիարբեքիր, Վան, Սիիրթ, Մուշ, Մարդին, Բաթման, Բինգյոլ, Թունջելի, Հաքքարիև Բիթլիս նահանգներ»,-ասվել է զգուշացման մեջ:

Նաև նշվել է, որ Թուրքիայում շարունակվում է պահպանվել արտակարգ դրությունը, որի ընթացքում ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ:

«Ահաբեկչական կազմակերպությունները թիրախավորում են արևմուտքից Թուրքիա եկած  զբոսաշրջիկներին: Ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացրել շուկաներում, առևտրի կենտրոններում, տեղական ինքնակառավարման հաստատություններում, հյուրանոցներում, ռեստորաններում, սպորտային, մշակութային և ուսումնական կենտրոններում: Թուրքիայում գործող արտակարգ դրության պայմաններում իրավապահ մարմինները հազարավոր մարդկանց են ձերբակալվում»,-ասվում է պետքարտուղարության զգուշացման մեջ: