«Ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացնեք այն»․ Չավուշօղլուն սպառնացել է Երևանում տեղադրված հուշակոթողի առնչությամբ

Լուրեր

29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն շարունակում է Հայաստանին սպառնալ Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման կապակցությամբ։ Մասնավորապես, տեղական Lider TV-ի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ Թուրքիան այլ քայլեր ևս  կձեռնարկի բացի հայկական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելուց։

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն «Երևանը ցույց է տվել իր ոչ անկեղծ լինելն ու տեղադրել է հուշարձանը»։

«Այդ շրջանում մենք նախապայման չենք դրել, այսպես ասած, ցեղասպանության հետ կապված, և նրանք չեն դրել․ մենք չենք կարող այդ հարցի շուրջ համաձայնության գալ, դրա համար այն դրել ենք փակագծերում, սակայն արձանի տեղադրումը մեզ համար անընդունելի է։ Նրանք ասում են, որ այն դրել է քաղաքապետարանը, և չեն կարող այդ հարցին խառնվել։ Մենք էլ նրանց ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացեք այն»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ այդ թեմայով ուղերձներ են փոխանցվել հատւկ բանագնացի միջոցով, ինչպես նաև այլ ուղիներով։ Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան այլ միջոցներ էլ է ձեռնարկելու, սակայն չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։ Ըստ նրա՝ այդ միջոցները ներկայացվելու են նախագահ Էրդողանի հավանությանը։

Էմմա Չոբանյան