Մանվել Գրիգորյանի շները ոռնում են սովից. «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանությանը, Էջմիածնի քաղաքապետարանին և այս հարցի հետ կապ ունեցող բոլոր պատկան մարմիններին.

«Հարգելի պատկան մարմիններ: Մամուլում տարածվում են նյութեր, որ Մանվելի շները մնացել են անտեր ու ոռնում են սովից: Դինգո Թիմը հայտնում է իր պատրաստակամությունն՝ իր վրա վերցնելու շների խնամքը և նրանց համար տերեր գտնելու գործընթացի պատասխանատվությունը: Նշենք, որ դեռ 1 շաբաթ առաջ որևէ պետական մարմնից (Էջմիածնի քաղաքապետարան, ԱԱԾ, ՀՔԾ, ՀՀ Ոստիկանություն) հնարավոր չեղավ ստանալ պաշտոնական տեղեկություն կենդանիների որպիսության մասին, սակայն ներքին կապերով իմացանք, որ շներին շարունակում է խնամել նրանց մշտական խնամողը և Մանվելի ընտանիքը կենդանիներից չի հրաժարվում, հետևաբար մենք որևէ քայլ չձեռնարկեցինք: 

Սակայն երեկ լրատվությամբ տարածվեց ինֆորմացիա այն մասին, որ կենդանիները ոռնում են սովից: Կրկին անգամ որևէ պետական մարմնից հնարավոր չեղավ ստանալ որևէ հստակ ինֆորմացիա այդ մասին: Ստիպված ենք դիմել ընդհանուր բաց նամակով, քանի որ բոլոր պետական մարմինները մեկը մեկի վրա են փոխանցում խնդիրը և այն մնում է անլուծելի, ինչպես նաև խնդրել հնարավորինս սեղմ ժամկետներում մեզ տրամադրել տեղեկատվություն կենդանիների որպիսության մասին: Քանի որ ՀՀ օրենքով շունը համարվում է գույք, մենք չունենք իրավունք առանց թույլտվության մտնել Մանվելի տուն և կենդանիների նկատմամբ կատարել որևէ գործողություն: Հետևաբար խնդրում ենք թույլտվություն՝ կենդանիների խնամքը և հետագա որդեգրումը մեզ վրա վերցնելու համար: Խնդրում ենք արձագանքել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ ամեն օրը հաշիվ է, եթե կենդանիներն իսկապես մնացել են սոված և ծարավ»: