Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք. Հայկ Դեմոյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐԻ ՈՒ ԱՆԴԱՌՆԱԼԻԻ ՄԱՍԻՆ

Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ որ պատեց ինձ, այլ սոսկումի այն զգացումը, որ ընդդիմախոսների այդ 60-ի ավելի քան 80 տոկոսը փաստարկման հիմնական ձև ու եղանակ ընտրել էր փողոցային ամենավերջին հայհոյախոսությունները, լուտանքներն ու անեծքի ժանրը: Ու մի պահ պատկերացրեցի, որ հենց այս վիրտուալ խառնամբոխը մոտ ապագայում կարող է դառնալ թելադրող ու պահանջող գերակա այն գործոնը, որի առկայության պարագայում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավորված կզգա բավարարելու ու հարգելու «հաց ու զվարճանքներ» պահանջողների կարիքները:

Պարո´ն Փաշինյան,

Իր բնույթով աննախադեպ ու պատմական ժողովրդական շարժման ու Նոր Հայաստանի կերտման հենքը սրանք չէ որ պիտի կազմեն: Այս պահին Դուք պատմություն կերտողի կարգավիճակ ու հեղինակություն ունեք և քչերը կարող են հերքել կամ ժխտել դա: Օգտագործե´ք պատմական այս բախտորոշ ու կարճաժամկետ պահը, բացառելու համար այս զանգվածի տիրապետող դիրքեր գրավելու և որպես թելադրող ուժ հանդես գալու հեռանկարը: Վստահ եմ, որ կանխազգում եք այս վտանգը, որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար: Հակառակ պարագայում կգա ոչ թե ոգու սով, այլ սովյալ ոգիների խրախճանքների ժամանակը…

Մեր պետականության ու հասարակության համար մեծագույն շքեղություն կլինի նոր բաժանարար գծեր քաշելը: Արտագաղթի արդյունքում արնաքամ եղած ու վտանգված մեր պետությունը բավական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի «յուրային-ոչ յուրային» հայտնի սխեմայով մերժենք սրան կամ նրան, այսինչի կամ այնինչի պատճառով: Որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Ձեր քաղաքական գիծը տանելիս կգտնեք այն ոսկե միջինը, որի արդյունքում պետության շենացման ու հզորացման գործին կլծվեն մեր երկրի բոլոր կարող ուժերը: Արդյունքում կշահենք բոլորս, վստահեցնում եմ Ձեզ…

Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք: