Ի՞նչ է հասկացնում սպարապետի եղբայրը և ինչո՞ւ որոշեց խոսել այսքան ժամանակ անց

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, որը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  խորհրդականն էր և մինչ այժմ էլ աշխատում է ՊՆ-ում որպես խորհրդական, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) վերաբերյալ։

Թե ինչու է սպարապետի եղբայրն Արթուր Ասատրյանի կալանավորումից այսքան ժամանակ անց որոշել խոսել նրա նկատմամբ իր վերաբերմունքի մասին, և ինչ է թաքնված այս գրառման տակ՝ հարց է,  սակայն նրա գրառումից և դրա արձագանքից պարզ է դառնում, որ, հավանաբար, շուտով, ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի ազատ արձակման, ականատես կլինենք ինչ-ինչ ակցիաների։ 

«Արթուրը Ասատրյանն իմ ընկերն է, և ես հպարտորեն բարձրաձայնում եմ էդ փաստը, ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը Արթուրի մասին։ Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը, բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ, ընդ որում, արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ, թե ինչ ոգևորությամբ ու սիրով է արտահայտվել ի փառս հայ ժողովրդի և հայրենիքի…..հրաշալի հայր է և վստահ եմ՝ նաև ամուսին, 35 տարի է ճանաչում եմ Արթուրին ու վստահ կասեմ, երբևէ չի խառնվել և չի միջամտել քաղաքական վայրիվերումներին»։

Արմեն Սարգսյանն իր գրառման մեջ Արթուր Ասատրյան-Մանվել Գրիգորյան հակամարտության քաղաքական վայրիվերումներից զերծ մնալով հանդերձ,  մեծ քանակությամբ զենք զինամթերք իր տանը պահող, քրեական աշխարհում որոշակի դեր և նշանակություն ունեցող Արթուր Ասատրյանի մասին բառ անգամ գրելուց խուսափելով, ընդամենը նշել է․

«Հիմա էս մարդուն մեղադրանք է առաջադրված, իրեն սպանել ցանկացողներին ավելի շուտ հայտնաբերելու, քան /ԱԱԾ և ՆԳ/ -ն կհայտնաբերեին, և ոչ սիրալիր, կիլլերներին պահելու և պատվիրատուներին ճշտելու համար։ Բա ի՞նչ աներ  կիլլերներին պաչեր դներ գլխին»,- իր զարմանքն է արտահայտել Արմեն Սարգսյանը ֆեյբուքյան օգտատերերին առաջարկելով քվեարկել իր գրառման տակ․ 

«Եթե կուզեիք, որ Արթուր Ասատրյանը լիներ ազատության մեջ դրեք պլյուս կամ լայք, եթե հակառակը՝ դրեք մինուս և ցանկալի է ձեր մեկնաբանությունները»։

Հարցման արդյուքները ներկայացնում ենք ստորև․