Էրզրումում Թուրքիայի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ քարեր են նետվել

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն 9 մարդ է վիրավորվել է կիրակի՝ մայիսի 7-ին Թուրքիայի Էրզրում քաղաքում ընդդիմության հանրահավաքի մասնակիցների վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով։ Հանդիպմանը ելույթ ունեցած Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ ընդդիմության ներկայացուցիչների և հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ քարեր են նետվել, ինչի հետևանքով վնասվել է նաև կուսակցության ավտոբուսը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Էքրեմ Իմամօղլուն նշել է, որ միջադեպի համար պատասխանատու չի համարում Էրզրումի բնակիչներին, սակայն պատրաստվում է դատի տալ քաղաքի և համանուն նահանգի ղեկավարներին՝ անգործության և հարձակումը չկանխելու համար։

Սա բռնության առաջին լուրջ դեպքն է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող ծայրահեղ թեժ նախընտրական քարոզարշավում։ Մեծ ժողովրդականություն վայելող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ներկայացնում է ընդդիմադիր Ժողովրդական դաշինքը, որն առաջադրել է միասնական թեկնածու՝ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։

Նրա մրցակիցը՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը ելույթ է ունեցել Ստամբուլում տեղի ունեցած հանրահավաքում, որին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է 1,7 միլիոն մարդ։ Հանրահավաքի ժամանակ պետության ղեկավարը Քեմալ Քըլըչդարօղլուին անվանել է «հարբեցող» և մեղադրել «ահաբեկիչների հետ» համագործակցելու մեջ։

Տաթև Ֆռանգյան