Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի անդամությունից կզրկի այն ակումբներին, որոնք իրեն դեմ կքվեարկեն․ «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում վաղը թեժ օր է. հունիսի 30-ին կայանալու է ՀՖՖ հերթական ժողովը, որի ժամանակ էլ նախատեսված է նաեւ ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Եւ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որի դեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի յուրաքանչյուր հերթական պարտությունից հետո դժգոհությունների մեծ ալիք է բարձրանում, բավական լավ նախապատրաստվել է այդ ընտրություններին պահպանելու համար պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայրապետյանը մտադիր է ՀՖՖ-ի անդամությունից զրկել այն ակումբներին եւ կազմակերպություններին, որոնք կարող են իրեն դեմ քվեարկել: Արդեն իսկ կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ մի քանի ակումբի՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի, «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» եւ «Շիրակ» ակումբի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը եւ առաջարկել այն ընդգրկել ժողովի օրակարգում: Եվ այս ակումբների փոխարեն ֆեդերացիայում մտադիր են ՀՖՖ-ի անդամ դարձնել միանգամից 12 նոր կազմակերպությունների: Այս քայլը թերեւս պատահական չէ. ՀՖՖ-ի անդամ ակումբները իրավունք ունեն մասնակցելու նախագահի ընտրություններին:

Տեսակետ կա, որ թիմերը, որոնք հեռացվել են, իսկապես կարող էին մասնակցել ընտրություններին եւ Հայրապետյանին դեմ քվեարկել: Եվ հիմա վստահելի թիմեր ներգրավելով` Հայրապետյանն ապահովում է իր համար կողմ ձայներ:Հավելենք, որ մինչեւ 2010 թվականը գործող կանոնադրության համաձայն` ՀՖՖ նախագահի պաշտոնը սահմանափակվում էր 4 ժամկետով՝ յուրաքանչյուրը 4 տարի տեւողությամբ: Սակայն այդ տարի տեղի ունեցած ընդհանուր ժողովի ժամանակ նոր կանոնադրություն ընդունվեց, ըստ որի` ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետն այլեւս չի սահմանափակվում: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: