Ի հեճուկս Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսների, ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են․ «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․

ՀՀԿ-ի վերջին հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել-հորդորել է զինակիցներին հիմա առավել, քան երբեւէ, համերաշխ լինել, նեղացածներին կոչ է արել հաշտվել։ ՀՀԿ-ական մեր աղբյուրը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հավաքները հոգեբանական թերապիայի սեանսներ են հիշեցնում․ ամեն անգամ առաջնորդն իրենց հորդորում է համբերատար լինել ու սպասել նոր իշխանությունների տապալմանը։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես պահեն իրենց, ինչ ասեն, ինչ անեն։

Սակայն, ի հեճուկս  Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսների, ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են․ երեկ կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխներից Աշոտ Արսենյանը, ով տարիներ շարունակ կազմակերպում էր «նախագահի» հանգիստը՝ իր վրա վերցնելով դրա հետ կապված հսկայական ծախսերը եւ ուղեկցելով նրան։ Երեկ նա մի ծիծաղելի հայտարարություն էր տարածել՝ ՀՀԿ-ից իր դուրս գալը բացատրելով Ամուլսարի հետ կապված բողոքի ակցիաներով եւ բողոքողներին համոզելու, հանգստացնելու իր «առաքելությամբ», որպեսզի «սաբոտաժը դադարեցնելու մասին» վարչապետի կոչն իրականություն դարձնի։ Առաջիկայում ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որտեղ կորոշեն կուսակցության առաջին փոխնախագահի հարցը։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, կփոխարինի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: