«Վկաների ցուցմունքներում ապացուցվում է, որ մեղադրանքն անհիմն է». ովքեր են հարցաքննվել Դավիթ Տոնոյանի, Պատրոն Դավոյի և մյուսների գործով

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով այսօր հարցաքննվել է ՊՆ ավիացիայի բաժնի նախկին պետերից մեկը։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը, սակայն դռնփակ նիստի հանգամանքից ելնելով՝ չհստակեցրեց վկայի անունը։

Նրա փոխանցմամբ՝ թեև վկան պաշտպանական թիմի կողմից ներկայացված չի եղել, սակայն նրա ցուցմունքը հօգուտ Տոնոյանի և մյուսների է եղել։

«Տևական ժամանակ է՝ այս գործը մտել է դատաքննության փուլ, հարցաքննվում են գործով անցնող վկաները։ Կարող եմ ասել, որ մինչ այս պահը հարցաքննված վկաներից ոչ ոքի ցուցմունքը չի եղել մեղադրանքը հաստատող ապացույց, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է և կեղծ։ Իսկ մինչ օրս գործով հարցաքննվել են ՊՆ նախկին և ներկա սպաներ ու սերժանտներ»,- նշեց Հովհաննիսյանը։

Factor.am-ի հստակեցնող հարցին, թե այս ընթացքում գործով անցնող վկաների մեջ արդյո՞ք եղել են հանրային դեմքեր, փաստաբանը բացասական պատասխան տվեց։

«Չեմ կարող ասել, թե հետագայում ովքեր ցուցմունք կտան և արդյո՞ք նրանց ցանկում հանրությանը հայտնի պաշտոնյաներ կլինեն։ Մենք ցանկանում ենք դատական նիստերն անցկացնել դռնբաց ռեժիմով, որ հանրության համար ևս տեսանելի լինի մեղադրանքի անհիմն լինելը, բայց այս մասով ներկայացված բոլոր միջնորդությունները դատարանի կողմից մերժվում են։ Բացի պետական և ռազմական գաղտնիք պարունակելուց՝ կարող եմ ասել, որ դատավորը ևս շահագրգռված չէ հրապարակային նիստեր անցկացնելու հարցում։ Վկաներին տրված հարցերի մեծ մասը դատավոր Վահե Դոլմազյանի կողմից մեղադրանքը հաստատող հարցեր են, ինչից հստակ պարզ է դառնում նրա կողմնակալությունը գործով»,- հայտարարեց փաստաբանը։

Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ այս գործով առաջիկա նիստերին դեռևս կշարունակվեն վկաների հարցաքննությունները, ինչից հետո կանցնեն ապացույցների հետազոտմանը։

Հիշեցնենք՝ 2018 թվականից մինչ 44-օրյա պատերազմի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Տոնոյանն ու բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են շուրջ 4,7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Ըստ մեղադրող կողմի՝ 2018 թվականին բանակի համար ձեռք են բերվել ավելի քան 4,200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ, որոնք հնարավոր չի եղել կիրառել պատերազմի ընթացքում։ Հենց այդ գործարքի հետևանքով պետությունը միլիոնավոր դոլարների վնաս է կրել։

Գործի քննությունը լրագրողների համար դռնփակ ռեժիմով էր անցկացվում, պաշտպանական կողմն ամբողջ ընթացքում հրապարակային դատավարություն էր պահանջում՝ պնդելով, որ այս քրեական գործը պետական գաղտնիքներ չի պարունակում։ Դատարանն այս միջնորդությունը միայն մեկ անգամ է բավարարել. նիստը 1 ժամ դռնբաց է կայացել։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղական Ստեփան Գալստյանն ու ևս երեք անձ։

Վերաքննիչ քրեական դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Դավիթ Գալստյանին, սակայն ամիսներ առաջ նրան նոր մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Շաբաթներ առաջ կալանավորումը երկու ամսով երկարացնելու որոշում կայացվեց։

Այս գործով ազատության մեջ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, որը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը փոխելու բոլոր միջնորդություններն այս ընթացքում մերժվել են։

Ռոզա Վարդանյան