Արհեստական ​​ինտելեկտը մինչև 2027թ․ կարող է 14 միլիոն մարդու զրկել աշխատանքից

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Գաղտնիք չէ, որ արհեստական ինտելեկտը կարող է փոխարինել մարդու աշխատանքին և նույնիսկ ամբողջ մասնագիտություններին։ Հոլիվուդում գործադուլ անող սցենարիստները, որոնք արդեն պայքարում են հոսքային հեռարձակման հետևանքների դեմ, վախենում են, որ իրենց կփոխարինեն ռոբոտները: Նրանց պահանջների թվում է սահմանափակել արհեստական ինտելեկտի օգտագործումը, փոխանցում է Euronews-ը։

Բանն այն է, որ ընդամենը մի քանի սեղմումով «չաթ-բոտը» կարող է պատրաստի սցենար գրել։ Հեռուստատեսային սցենարիստները չեն ցանկանում, որպեսզի իրենց աշխատանքն արժեզրկվի։

Սպառնալիքը, սակայն, կախվել է ոչ միայն սցենարիստների գլխին։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ մինչև 2027 թվականն աշխարհում կարող է անհետանալ 14 հազար աշխատատեղ, հիմնականում՝ արհեստական ինտելեկտի պատճառով։

Դրա գյուտարարներից մեկը կարծում է, որ տեխնոլոգիան կարող է առաջընթացի բերել արտադրողականության կամ բժշկության ոլորտում, սակայն զգուշացնում է, որ արհեստական ինտելեկտը կարող է գերազանցել մարդկային հնարավորությունները:

«Եթե նայեք այս մեծ լեզվական մոդելներին, ապա դրանք ունեն մոտ մեկ տրիլիոն կապ, իսկ GPT-4-ի նման ծրագրերը շատ ավելին գիտեն, քան մենք: Նրանք իրենց տեսակի մեջ ընդհանուր գիտելիքներ ունեն ամեն ինչի մասին։ Այդ պատճառով էլ նրանք, հավանաբար, հազար անգամ ավելին գիտեն, քան մարդը: Եթե անգամ նրանք չեն կարող ուղղակիորեն սեղմել կոճակը, անշուշտ, կարող են մեզ ստիպել դա անել: Ստացվում է, որ մարդկանց հնարավոր է մանիպուլյացնել, հնարավոր է Վաշինգտոնում շենք գրավել առանց անձնական ներկայության»,- ասել է արհեստական ինտելեկտի իետազոտությունների ոլորտում պիոներ, գիտնական Ջեֆրի Հինթոնը։

Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է արհեստական ինտելեկտի խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու, թե որքան մեծ են խաղադրույքները, և հորդորել է նրանց զարգացնել այս տեխնոլոգիաները բարոյական և էթիկական նորմերով։

Տաթև Ֆռանգյան